Հարսանյաց Արարողության Պայմաններ
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր հարսանյաց արարողությանը, որը տեղի է ունենալու
բացօթյա, անմոռանալի վայրում՝ Քասախ գետի ափին։ Պսակադրության արարողությունը տեղի
է ունենալու ամենահին և գեղեցիկ եկեղեցիներից մեկում՝ Հովհաննավանքում։
Խնդրում ենք ձեզ` առավելագույն հարմարավետության համար, մի քանի կարևոր
խորհուրդ հաշվի առնել. հետո չասեք չգիտեինք`
- Թեթև վերնահագուստ՝ թույլ կտա լիարժեք վայելել բացօթյա միջավայրը։
- Բարձրակրունկներ՝ ունեցեք հարմարավետ կոշիկներ քեֆ անելու համար.
- Փոխնորդ հագուստ՝ մի մոռացեք, որ 10-րդ բաժակից հետո դուք դուք չեք և լողավազանը շատ մոտ է։
- Երեխաների անվտանգություն՝ տարածքը մեծ է, լողավազանը՝ խորը,գետը՝ վարարուն, իսկ դուք խմած։
- Լավ տրամադրություն՝ մուտքի համար պարտադիր է։